Առաջադրանքներ

1. Փակագծում տրված բառերից ընտրել ճիշտը:

Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դժգոհության նշույլ (արտահայտելու, արտաբերելու)։

Ատոմը (հրեց, հրահրեց) իր ընկերներին, որ միանան խռովությունը։

Մարզպետունին մարտից առաջ անձամբ էր շրջում վրանից վրան և զորապետներին (ցուցմունքներ, ցուցումներ) տալիս։

Արտակն  ու Անահիտը աշտարակից (դիտում, նայում) էին ծովն ու ծովեզերքը:

Թռչունների (երամը, երամակը)  ուրախ ծլվլում էր երկնքում:

Աշխենը թախիծով (թոթովեց, թոթվեց) ուսը և արագ հեռացավ:

Նրա ակնարկները (վերաբերում, վերաբերվում) էին  իրենց գաղտնի բանակցություններին:

Սիրանուշը  շաբաթ օրը իրենց ամառանոցում  աշխատակիցների համար (հրավեր, հրավերք) էր կազմակերպել:

Ծեր գուսանը ներս մտավ և  (բամբիռը, բամբիշը) դրեց  սեղանին:

(Մանանեխի, անանուխի) թեյը հանգստացնում է նյարդերը:

Այսօր տղաներին (հազվադեպ, հազվագյուտ) կտեսնես բակում խաղալիս:

Վաղնջական ժամանակներից մարդը (մեղանչեց, մեղա եկավ) և արժանացավ Աստծո զայրույթին:

Այս տարի  մեր գյուղում (այգեբացը, այգաբացը) սկսվեց ապրիլի սկզբներին:

Նա շատ (թույր, թյուր) կարծիք ունի սեփական ընկերոջ մասին:

2.Էլեկտրոնային բառարանից օգտվելով՝ գրիր հետևյալ բառերի բացատրությունը:

Գինարբուք – խնջույք
գարշապար – կրունկ
շեղջ – դեզ
ապաշխարանք – զղջանք
սպրդել – սողոսկել
դաստակերտ – կալվածատուն
ձետ – պոչ
մաճկալ – հողագործ
պախուրց – սանձ
աշխետ – շիկակարմիր
մտրուկ – քուռակ
վտիտ – նիհար
գավազան – մահակ
տրցակ – խուրձ
տաղտուկ – ձաձրություն
դրվատել – գովել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *