ՄԱՐՈՆ

I Մեր գյուղն էն է, ոո հըպարտ,Լեռների մեջ միգապատ,Խոր ձորերի քարափին՝Ձեռը տըված ճակատին՝Միտք է անում տըխրադեմ.Ի՛նչ է ուզում՝ չըգիտեմ…Պաս չենք էնտեղ մենք ուտում,Ու ջերմեռանդ աղոթում,Ժամ ենք գնում ամեն օր.Բայց միշտ ցավեր նորանոր,Միշտ մի աղետ, մի վընասԳալիս են մեզ անպակաս:Ահա պատմեմ ձեզ մի դեպք,Մի պատմություն, որ երբեքՀիշատակով տըխրալիՍըրտիս հանգիստ չի տալի: