π թիվը

pi-dreamstimelarge_6987893 (1)

<<Թվերն են կառավարում աշխարհը>>
Պյութագորաս

Պի թիվը մաթեմատիկական հաստատուն է, որը ցույց է տալիս շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծին։ Նշանակվում է հունական այբուբենի π (պի) տառով։ Հին անվանումը՝ Լուդոլֆյան թիվ։
Պի (π) թիվը ամենահայտնի և ամենախորհրդավոր մաթեմատիկական հաստատունն է:
Այն երբեք չի կրկնվում և երբեք չի վերջանում, եթե գրված է տասնորդական տեսքով:

Հետաքրքիր է, որ հանրահայտ Քեոփսի բուրգը պի թվի «մարմնացումն է», քանի որ նրա բարձրության հարաբերակցությունը հիմքի պարագծին տալիս է պի թիվը:

Այս թիվն այնքան հետաքրքիր և կարևոր է, որ մարտի 14-ը նշվում է որպես Պի թվի  միջազգային օր։

Պի թվի ստորակետից հետո առաջին 100 թվերը ունեն հետևյալ տեսքը.

3,1415926535897932384626433832795028841971693993751058209749445923078164062862089986280348253421170679

Իսկ դուք գիտե՞ք, թե ի՞նչ է ստացվում, երբ երաժշտական տրամաբանությամբ դաշնամուրի ստեղներին ենք դասավորում այս թվերն ու նվագում․․․ այն ունի երկու շատ  գեղեցիկ ու ներդաշնակ երաժշտությունների տարբերակներ։  Խնդրեմ, ինք քեզ ո՞րը դուր կգա, ընտրիր․․․

Ենթադրվում է, որ թվերը հիշելու ամենահարմար միջոցը պատմություն հորինելն է, որտեղ դրանք կհամապատասխանեն բառերի տառերի քանակին: Ահա π թիվը հիշելու անգլերեն տարբերակը՝

May — 3,
I — 1
have — 4
a — 1
large — 5
container — 9
of — 2
coffee — 6
beans — 5

Ռուսերենով նույնպես գոյություն ունեն π թիվը հիշելու նախադասություններ:

4 թվի ճշտությամբ (3,1415)՝

Что 3
я 1
знаю 4
о 1
кругах 5

7 թվի ճշտությամբ (3,1415927)՝

Вот 3
и 1
знаю — 4
я 1
число 5
именуемое 9
пи — 2
молодец 6

11 թվի ճշտութամբ (3,1415927)՝

Учи — 3
и — 1
знай — 4
в — 1
числе — 5
известном — 9
за — 2
цифрой — 6
цифру — 5
как — 3
удачу — 5
примечать — 9

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *