Իմ մասին

Բարև:


Ես Թամարան եմ։ Սովորել եմ 162 դպրոցում։ Դպրոցները ես չեմ հավանում, քանի որ ես շատ ժամանակ եմ ծախսում անիմաստ նյութի վրա, որը կյանքում ինձ պետք չի գա։ Ես կուզենայի որ դպրոցները ուղղվածություններով լինեին, և ուսուցիչներն էլ ավելի ընկերական լինեն աշակերտների հետ։ Հաճախել եմ AUA, բայց երբ սկսվեց համաճարակը՝ դասերը սկսեցին անհետաքրքիր լինեն, քանի որ չկար ընկերական համեմունքները, որոնք համեղ նոտա էին հաղորդում դասերին։ Հիմա հաճախում եմ Թումո։ Սիրում եմ այդ ուսումնական հաստատությունը, քանի որ այնտեղ չկա ուսուչիչների բարձր, ու աշակերտների ցածր լինելը։ Ինչպես տեսնում եք իմ համար ընկերական շրջապատը շատ կարևոր է, քանի որ ընկերները՝ շեշտեմ լավ ընկերները օգնում են քեզ ամեն հարցում։ Քո կողքին են կանգնած ու կարողանում են լսեն քեզ։ Նույնիսկ եթե դու տարաձայնություններ ես ունենում ընտանիքիդ հետ։ Միայն նարանք կարող են քեզ գրկել ու մխիթարել ամենաբարդ պահերին։ Իմ ընկերների մեջ կա մեկը, ով ավելի լավն է մնացածից, քանի որ նա տարբերվում է, ու չի վախենում իր կարծիքը արտահայտելուց։ Նա ոգեշնչում է ինձ իմ ավելի լավ տարբերակը լինել։ Նրա հետ ես սիրում եմ ամեն ինչ անել։ Գնալ խանութներ։ Տարբեր Սերիալներ նայել ( Պարտադիր ամերիկյան ՆԵՏՖԼԻՔՍԻ 🙂 ) : Խոսել, զբոսնել ու անել ցանկացաց բան, որից ես չեմ հոգնի ու չեմ ձանձրանա։ Ես ժամանակակից եմ։ Սիրում եմ նորություններ։ Իսկ եթե ինչ-որ նորություն լինի, որը ինձ հետաքրքիր լինի ես անհապաղ կսկեմ հետաքրքրվել դրանով։ Սիրում եմ նոր միջավայր, ծանոթանալ տարբեր ազգության ու տեսակի մարդկանց հետ։ Այսպիսին եմ ես, սիրեք ու սիրվեք, ու մի մտածեք ուրիշների կարծիքի մասին, ապրեք այնպես ինչպես դուք եք ուզում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *