Օր I

Առաջին օրը մենք ծանոթացանք մեր խմբի կազմակերպչի՝ ընկեր Մարիամի հետ: Այդ օրը շատ հետաքրքիր անցավ: Մենք սովորեցինք հեծանիվ վարել: Դա այնքան էլ հեշտ չէ որքան կարող է թվալ առաջին հայացքից: Մի փոքր հանգստից հետո մենք ուղեվորվեցիք դեպի բույսերի լաբորատորիա: Ընկեր Շողիկը մեզ սովորեցրեց բույսը մի թաղարից մյուսը տեղափոխել, պատմեց բույսերի մասին և ինչպես ճիշտ խնամել դրանք: Մենք ստացանք շատ օգտակար ինֆորմացիա: Լաբորատորիայում բույսերից բացի կայն նաև կենդանիներ, ձկներ և թութակներ: Մենք իմացանք, որ կրթահամալիրը կազմված է 7 դպրոցներից դրանք են՝ Հյուսիսային, Արևմտյան, Հարավային և Արևելյան դպրոց-պարտեզները, միջին դպրոցը, ավագ դպրոցը և քոլեջը: Ես ծանոթացա իմ խմբի երեխաների հետ: Օրը հագեցած էր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *