Բիզնես նախագիծ «ARIES COMPANY» հագուստի և աքսեսուարների օնլայն խանութ

Սահիկաշար

Մարքեթինգային պլան

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը

Հուդիների, T-shirt – երի ձեռքով նկարված դիզայնի, բնական քարերից պատրաստված զարդերի, սթիքերների վաճառք:

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

• մատակարարների իշխանություն

Հուդիները արտադրվում են … գործարանում, T-shirt – երը գնվում են Melante – ից, հիմնականում դիզայնը կատարվում է … ֆիրմայի կտորի ներկերով: Սթիքերների դիզայնը կարարվում է դիզայների կողմից և հիմնականում տպագրվում է «Շիրազ» գրախանութում:

• գնորդների իշխանություն

Բրենդը այդքան էլ հայտնի չէ և գնորդները հաճախ կարող են նախընտրել ավել հայտնի և իրենց ծանոթ ապրանքներ:

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Հագուստի վրա պրինտով դիզայնները գնալով ավելի հին են դառնում և դրանց փոխարինում են ձեռքով արված դիզայնները: Սակայն հնարավոր է որոշ ժամանակ անց պրինտը փոխարինի ձեռքով դիզայնին:

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Այս ոլորտում շատ հաճախ են նոր բրենդներ հայտնվում և մրցակիցները գնալով ավելի են շատանում և մեծ վտանգ են ներկայացնում:

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

3.Գտնվելու վայրը https://www.instagram.com/aries_company_/

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

Կատարվում է առաքում Երևանում և Հայաստանի մարզերում:

5 W Շերրինգտոնի մեթոդը

• Who

Ով է նպատակային սպառողը՝ երիտասարդներ, դպրոցականներ, ուսանողներ:

• Why

Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ մատչելի է, մոդայիկ է, հարմարավետ է:

• What

Առաջինը Հայաստանում, ձեռքի աշխատանք:

• When

Առորյա օգտագործման:

• Where

Տանը, դպրոցում, դրսում

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

Նախատեսված է իրացնել ՀՀ – ի տարածքում և մոտակա ժամանակներս նաև ՀՀ – ից դուրս: Ստորև ներկայացված է հուդիների և T – shirt – երի վաճառքից ստացված գումարի մոտավոր հաշվարկ տարեկան կտրվածքով:

· յուրաքանչյուր սպառող տարեկան կտրվածքով կօգտագործի միջինում 2 հատ հուդի և 3 հատ T – shirt։

· սպառողների քանակը 200 հոգի (հաշվարկել եմ ըստ հետաքրքրվողների քանակի և դրանց ավելացման ստատիստիկայի)*

· մեկ հուդիի արժեքը միջինում կազմում է 12.000 դրամ, իսկ T – shirt – երը՝ միջինում 5.000 դրամ:

Այսպիսով եզրակացնենք, որ տարեկան կտրվածքով կիրացվի 1000 ապրանք, որոնցից 400 հուդի, 600՝ T – shirt։ Գումարային ընդհանուր հասույթը կկազմի մոտ 7.800․000 ՀՀ դրամ տարեկան։

6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

· Մրցակիցների մոտավոր թիվը՝

Այս ոլորտում մրցակիցներ շատ կան, այդ պատճառով դժվար է թիվ նշել:

· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

Եվ խոշոր և մանր մրցակիցներ

· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Նման հատկանիշներից՝ հիմնականում պատրաստված են սինթետիկ կտորներից և դիզայնը արագ մաշվում է:

· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Մեր արտադրանքը նույնպես մաշվում է ժամանակի ընթացքում, ինչպես նաև ոչ ճիշտ լվանալու դեպքում: Սակայն այն ավելի երկար է պահպանում տեսքը:

7.Վաճառքի գինը՝ 1 հուդին միջինում 12.000 ՀՀ դրամ, 1 T – shirt – ը միջինում 5.000 ՀՀ դրամ, 10 սթիքերը 900 ՀՀ դրամ:

8.Վաճառքների ծավալների կանխատեսում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *