Անհատական նախագիծ

Հադես

Հադես կամ Աիդ, Աիդես, ըստ հին հունական դիցաբանության՝ ստորերկրյա աշխարհի՝ դժոխքի աստված, որտեղ խղճուկ գոյություն էին քարշ տալիս մեռյալների ստվերները։ Ի վերջո, աստծու անունը սկսեց նշանակել մահացածների բնակավայր։ Կրոնոսի և Հռեայի ավագ որդին, Զևսի, Պոսեյդոնի, Հերայի, Հեստիայի և Դեմետրայի եղբայրը։

Ըստ առասպելի, նա և նրա եղբայրները՝ Զևս և Պոսեյդոն, տիտաններին հաղթելիս, ձեռք են բերում տիեզերքի իշխանությունը, իշխում են դժոխքում, օդում և ծովում, համապատասխանաբար, իսկ ամուր երկիրը, Գեա-երկիրը, հասանելի էր բոլոր երեքին միաժամանակ։ Ավելի ուշ հույները սկսեցին կոչել նրան Պլուտոն, որը հռոմեացիների լատինացրել էին որպես Պլուտո։ Հռոմում Հադեսը նույնացվել է մահվան և դժոխքի աստվածների՝ Օրկոսի և Դիսի հետ։ Համապատասխան էր նաև Էտրուսկական աստված Աիտա / Aita։ Հադեսը հաճախ պատկերված էր լինում երեք գլխանի շան Կերբերի հետ։ Իսկ ավելի ուշ դիցաբանական ավանդույթներում, թեև ոչ հնադարյան, նրա հետ ասոցացվում էր «Խավարի Սաղավարտը» և երկժանի։

Վեց երիտասարդ աստվածները իրենց դաշնակիցների հետ՝ կազմելով Ավագ Աստվածների խորհուրդ, մարտնչում են աստվածային պատերազմում տիտանների դեմ։ Պատերազմը տևեց տասը տարի և ավարտվեց երիտասարդ աստվածների հաղթանակով։ Հետո աշխարհը բաժանվում է երեք եղբայրների միջև և Հադեսը ստանում է ստորգետնյա թագավորությունը, անտեսանելի թագավորությունը։ Հադեսը համարվում է ստորգետնյա հարստությունների և պտղաբերության աստվածություն, որը երկրի ընդերքից բերք է պարգևում։

Հադեսը հասավ իր կնոջը և թագուհի՝Պերսեփոնեին խաբեությամբ և բռնի միջոցով, առևանգելով նրան։ Առասպելը մասնավորապես ներկայացված է Հոմերոսյան օրհներգում Դեմետրային։ Հելիոսը ասել էր տառապող Դեմետրային, որ Հադեսը արժանի է որպես ամուսին Պերսեփոնեի համար.

Մեծն աստվածուհի, դու գիտես, թե ես ինչպես եմ պատվում քեզ, տեսնում ես, թե ինչպես եմ տխրում քո վիշտը տեսնելով։ Իմացիր, ուրեմն, որ մեծն ամպահալած Զևսը քո դստերը կնության տվեց իր դժխեմ եղբորը՝ Հադեսի տիրակալին։ Նա առևանգեց Պերսեփոնեին ու տարավ սոսկումներով լի իր թագավորությունը։ Ամոքիր, ուրեմն, քո ծանր վիշտը, աստվածուհի. Չէ՛ որ մեծահամբավ է քո դստեր ամուսինը, դուտրդ մեծն Զևսի հզորազոր եղբոր կինն է դարձել։
Հոմերի օրհներգ Դեմետրային

Չնայած ժամանակակից մահի կոնոտացիան ընդունվում է ինչպես չարիք, Հադեսը, իրականում ավելի շատ միտված էր անձնվիրաբարությանը դիցաբանության մեջ։ Հադեսը հաճախ պատկերացված էր պասիվ դերում, այլ ոչ թե չար. նրա դերը, հաճախ հարաբերական հավասարակշռությունը պահպանելն էր։

Հադեսը իշխում է մեռյալներին։ Նա խստորեն արգելել էր հոգիներին լքել իր տիրույթը և շատ զայրանում էր, երբ որևէ մեկը փորձում էր հեռանալ, կամ եթե ինչ – որ մեկը փորձում էր գողանալ հոգիները իր թագավորությունից։ Նրա բարկությունը հավասարապես սարսափելի էր բոլորի համար, ովքեր փորձում էին խաբել մահը կամ այլ կերպ խուսափել նրանից։ Սիզիփոս և Պիրիթոսը վառ օրինակ էին բոլորի համար։

Ահեղորեն զայրացավ Հադեսը, կրկին Թանատոսին ուղարկեց Սիզիփոսի հոգին առնելու։ Հայտնվեց Թանատոսը մահկանացուներից ամենախորամանկի պալատում, և նրան գտավ ճոխ խրախճանք անելիս։ Դուրս կորզեց Սիզիփոսի հոգին աստվածների ու մարդկանց ատելին՝ Թանատոսը։ Հիմա արդեն Սիզիփոսի հոգին առմիշտ անցավ ստվերների թագավորություն։
Շարադրված է ըստ Հոմերոսի Իլիական և Օվկիդիոսի “Հերոսուհիներ” պոեմների։

Միայն փոքրաթիվ մահկանացուների աստվածներին թույլատրել են իջնել դժոխք և այնտեղից ողջ դուրս գալ։ Օրփեոսը Զևսից ստացել է թույլտվություն այնտեղից դուրս բերելու իր մահացած կնոջը՝ Եվրիդիկեին, Հերակլեսը դժոխքից դուրս է բերել Կերբերոսին։ Ոդիսևսը և Էնեասը իջել են դժոխք որպեսզի տեսակցեն իրենց մերձավորների հետ։

Վերջապես հասանք ճերմակահեր Օվկիանոսի ջրերին և մոտեցանք կիմերիացիների թախծալի երկրի ափը, ուր մարդիկ երբեք չեն տեսնում Հելիոս աստծո լույսը։ Այդ երկիրը մշտապես պատած է ցուրտ մառախուղով։ Գիշերային աղջամուղջը թանձր խավարով է պարուրում այդ երկիրը։ Այնտեղ ափ հանեցինք մենք մեր նավը, վերցրինք ասորերկրյա աստվածներին ցոհաբերելու համար Կիրկեի տված ոչխարն ու սև խոյը, և գնացինք այնտեղ, ուր բարձրաբերձ մի ժայռի մոտ Աքերոնի մեջ են թափվում Կոկիտոսն ու Պիրիփլեգետոնոսը։ Երբ այնտեղ հասանք, ես սրով մի խորունկ փոս փորեցի, երեք անգամ մըղրի, գինու և ջրի հեղում կատարեցի. Այդ բոլորի վրա գարու ալյուր ցանեցի . փոսի վրա մորթեցի զոհերը։ Արյունը լցվեց փոսը։ Մեռյալների հոգիների հսկայական ամբոխը թռավ-եկավ փոսի մոտ և սկսեցին վիճել, թե ո’վ պիտի առաջինը խմի զոհի արյունը։
Շարադրված է ըստ Հոմերոսի “Ոդիսականի” պոեմի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *