Աշխատանքի իրավունք / «Մարդու և քաղաքացու իրավունք» նախագիծ

Հոդված 57. Աշխատանքի ընտրության ազատությունը եւ աշխատանքային իրավունքները
Աշխատանքային խումբ ՝ Մարիամ Տոնոյան, Գալինա Հարությունյան, Էլիզ Կարապետյան, Թամարա Ալոյան։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության եւ ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Մինչեւ տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով։

5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝

1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.

2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.

3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում է աշխատանքային իրավունքների ոլորտում իրականացնել հետևյալ 6 միջոցառումները՝

  1. Բարձրացնել աշխատանքային իրավունքների, այդ թվում` դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ իրազեկվածությունը։
  2. Օրենսդրորեն սահմանել աշխատանքային հարաբերությունների կարգավորման պարզեցված կառուցակարգեր՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
  3. Օրենսդրորեն ամրագրել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական և արդյունավետ պետական վերահսկողության համակարգի ներդրումը։
  4. Ընդունել «Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ազգային ծրագիր»՝ միջազգային չափանիշներին և պարտավորություններին համապատասխան։
  5. Օրենսդրորեն սահմանել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, ստուգումներում ընդգրկվող հարցերի ստուգաթերթը։
  6. Օրենսդրորեն կատարելագործել արհեստակցական կազմակերպությունների (արհմիություններ) գործունեության գործիքակազմը։

Վերը նշված գործողությունների իրականացման արդյունքում մեծապես կնվազեն ինչպես հանրային և մասնավոր ոլորտներում, այնպես էլ առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի բացակայության հետևանքով, մարդու աշխատանքային իրավունքների խախտման դեպքերը։

Մարդկանց թրաֆիքինգը սահմանվում է հետևյալ կերպ.
“Շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը,
թաքցնելը կամ ստանալը` ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով կամ
հարկադրանքի այլ ձևերով, առևանգմամբ, խարդախությամբ, խաբեությամբ, խոցելի
վիճակի հետ կապված գերակա դիրքի չարաշահմամբ, կամ մեկ այլ անձի նկատմամբ
հսկողություն իրականացնող անձի համաձայնությունը ստանալու նպատակով
վճարումներ կամ օգուտներ տալու կամ ստանալու միջոցով:
Շահագործումը ներառում է առնվազն հետևյալը. այլ անձանց պոռնկության կամ
սեռական այլ շահագործումը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները,
ստրկությունը կամ ստրկությանը հավասարազոր վիճակի հասցնելը կամ կախյալ
վիճակի մեջ դնելու կամ մարդու օրգանները վերցնելը:
Նախատեսվող շահագործման համար մարդկանց թրաֆիքինգից տուժած անձի
համաձայնությունը որևէ նշանակություն չունի, եթե կիրառվել են (վերոհիշյալ)
միջոցները”:
Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի
կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը մարդկանց, հատկապես կանանց և
երեխաների թրաֆիքինգը կանխելու, հետապնդելու և պատժելու մասին (2000թ.):

Մարդկանց թրաֆիքինգը. Ընդհանուր բնութագիր, մասշտաբներ և աշխարհագրություն՝ հղում

Մարդկանց թրաֆիքինգի առումով Հայաստանը համարվում է ծագման երկիր: Թեև հայտնի են դեպքեր,
երբ Հայաստանը հանդիսացել է նպատակակետ կամ տարանցիկ փոխադրման երկիր, նման դեպքերն,
ըստ երևույթին, հազվադեպ են4: Տեղական մակարդակով ուշադրությունը կենտրոնացվել է
հիմնականում սեռական շահագործման նպատակով կանանց դեպի Միացյալ Արաբական
Էմիրություններ (ՄԱԷ) և Թուրքիա թրաֆիքինգի ենթարկելու խնդրին: ՀԿ-ների տվյալներով, զգալի թվով
տղամարդիկ աշխատանքային շահագործման նպատակով փոխադրվում են Ռուսաստան:

Թրաֆիքինգ իրագործող որևէ անձ միայնակ չի գործում: Հավաքագրողը հաստատապես կապված է
շահագործման շղթայի մյուս մասնակիցների հետ: Այդ կապերի բարդությունը, խորությունը և
սերտությունը կախված են յուրաքանչյուր դեպքի առանձնահատկություններից:

Իրավապահ մարմինների և ՀԿ-ների տրամադրած
տեղեկությունները թրաֆիքինգից տուժած անձանց տարիքի մասին զգալիորեն տարբերվում են:
Ոստիկանությունը և դատախազությունը պնդում են, որ 20 տարեկանը չբոլորած կամ 20-25 տարեկան
երիտասարդ կանանց թրաֆիքինգը Հայաստանում մեծ տոկոս չի կազմում, մինչդեռ ՀԿ-ները պնդում են,
որ 44%-ը 18-24 տարեկան են6: Սա կարևոր է 30 տարեկանը չբոլորած կանանց` ՄԱԷ մուտքի
սահմանափակումների պայմաններում նրանց թիվը պարզելու համար:

Ոստիկանության դիտարկումների և դատախազության վիճակագրական տվյալների համաձայն,
տեղական կարևորագույն առանձնահատկություններից է այն, որ կանանց հավաքագրումն
իրականացնող թրաֆիքինգի գրեթե բոլոր կազմակերպիչները կանայք են:

“Թրաֆիքինգի կազմակերպիչի” նպատակն էհավաքագրել, փոխադրել, թաքցնել և վերահսկել տուժած անձանց աշխատանքային կամ սեռական շահագործման նպատակով: Օգտագործվող միջոցները միշտ
կապված են ահաբեկման, սպառնալիքի, հարկադրանքի և ֆիզիկական ու հոգեկան ճնշման այլ
տեսակների հետ:

Ինչ վերաբերում է աշխատանքային շահագործման նպատակով թրաֆիքինգի ենթարկված
տղամարդկանց, ապա թրաֆիքինգի կազմակերպիչները, ըստ երևույթին, նույնպես տեղացիներ են.
տղամարդիկ հավաքագրվում և փոխադրվում են կազմակերպված խմբերով (մինչև 40 հոգանոց) և մինչև
երկու տարի ժամկետով աշխատում Ռուսաստանում` շինարարության ոլորտում: Նրանց տեղաշարժի
ազատությունը սահմանափակվում է: Անձնագրերը նրանցից վերցվում են: Աշխատանքի պայմաններն
անբավարար են, և նրանք ստանում են վաստակած աշխատավարձի չնչին տոկոսը միայն: Հաճախ այս
ամենն ուղեկցվում է սպառնալիքներով, որ այդ աշխատանքի պայմանների մասին բացահայտելու
դեպքում կպատժվեն նրանց ընտանիքի անդամները:

Չնայած ՄԱԷ-ի ընդունած` խտրականություն պարունակող օրենսդրական նորմերին, որոնցով
արգելվում է 30 տարեկանից ցածր կանանց մուտքը ՄԱԷ առանց ուղեկցող տղամարդու, կարծիք կա, որ
այդ սահմանափակումը հազվադեպ է խնդիրներ առաջացնում: Որոշ դեպքերում հայ կանայք կեղծ
ամուսնություններ են ձևակերպում, որպեսզի խուսափեն օրենքի նշված պահանջներից: Նրանց
դիմավորում են “ամուսինները” կամ թրաֆիքինգ կազմակերպող շղթայի մյուս անդամները, ովքեր էլ
նրանց տանում են “աշխատանքի” վայր:

Թրաֆիքինգի ենթարկվող կանայք ուղևորվում են Թուրքիա հատելով Հայաստան – Վրաստան և Վրաստան-Թուրքիա ցամաքային սահմանները: Կարծիք կա, որ նրանց մեծ մասը թրաֆիքինգի է ենթարկվում դեպի Արևելյան Թուրքիա: Հայտնի է, որ նրանցից ոմանք պարբերաբար այցելում են Թուրքիա-Վրաստան սահմանը մուտքի թույլտվության ժամկետը երկարաձգելու նպատակով:
Հայտնաբերման, հետաքննության և հետևողական աշխատանքի ողջ գործընթացը բարդանում է այն
պատճառով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական կապեր չկան: Դժվար է
արժանահավատ տվյալներ ունենալ, թե քանի կին է Թուրքիայում ենթարկվում թրաֆիքինգի, թեև
կարծիք կա, որ այդ թիվը զգալի է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *