Առաջադրանքներ

1. Այգեպանն ասաց.

– Ժլատ մի՛ լինիր, սիրելի՛ս, նուշը հենց նրա համար է, որ մարդիկ ուտեն:

– Ժլատ մի՛ լինիր սիրելի՛ս, – ասաց այգեպանը, – նուշը հենց նրա համար է, որ մարդիկ ուտեն:

– Ժլատ մի՛ լինիր սիրելի՛ս, նուշը հենց նրա համար է, որ մարդիկ ուտեն, – ասաց այգեպանը:

2. – Մի՛ տրտմեք, զավակնե՛րս, թող ձեր հոգին երբեք չընկճվի կյանքի ծանրությունից, – շարունակեց հայրը:

Հայրը շարունակեց.

– Մի՛ տրտմեք, զավակնե՛րս, թող ձեր հոգին երբեք չընկճվի կյանքի ծանրությունից:

– Մի՛ տրտմեք, զավակնե՛րս, – շարունակեց հայրը, – թող ձեր հոգին երբեք չընկճվի կյանքի ծանրությունից:

3. – Աստղի՛կ, դու էլ մոմ կպցրու՛ Դավիթ Անհաղթի խաչքարին, – ասաց մորաքույրս:

Մորաքույրս ասաց.

– Աստղի՛կ, դու էլ մոմ կպցրու՛ Դավիթ Անհաղթի խաչքարին:

– Աստղի՛կ, – ասաց մորաքույրս, – դու էլ մոմ կպցրու՛ Դավիթ Անհաղթի խաչքարին:

4. Բերանդ փակի՛ր, -ասացի ես, – քթո՛վ շնչիր:

Ես ասացի.

– Բերանդ փակի՛ր, քթո՛վ շնչիր:

– Բերանդ փակի՛ր, քթո՛վ շնչիր, -ասացի ես:

5. Փոքրիկն ասաց գեղեցկադեմ կնոջը.

– Գնեցե՛ք այս վարդերը. սրանք Ձեզ նման գեղեցիկ են:

– Գնեցե՛ք այս վարդերը. – ասաց փոքրիկը գեղեցկադեմ կնոջը, – սրանք Ձեզ նման գեղեցիկ են:

– Գնեցե՛ք այս վարդերը. սրանք Ձեզ նման գեղեցիկ են, – փոքրիկն ասաց գեղեցկադեմ կնոջը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *