Կլոր սեղան. ամփոփում

Երեկ կրթահամալիրի Մայր դպրոցում տեղի ունեցավ կլոր սեղան հանդիպում որտեղ քոլեջը ներկայացնում էր «Մարդու և քաղաքացու իրավունքները» շարունական նախագիծը: Ես և իմ խմբի անդամները ներկայացնում էինք «Կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» թեման: Հանդիպման ժամանակ խոսեցինք, թէ ինչու ենք սկսել «Մարդու և քաղաքացու իրավունքները» նախագիծը, ինչու հենց «Կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» թեման, ինչ փուլերով ենք անցել աշխատանքը կատարելիս և ինչ արդյունքներ է տվել հասարակության շրջանում կատարած հարցումը: Իմ կարծիքով թեման հետաքրքիր էր ոչ միայն մեզ, այլ նաև մյուս ներկա գտնվողների համար, հնչեցին նաև հարցեր, որոնց մեծ հաճույքով պատասխանեցինք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *