Ճամփորդություն

Այսօր մենք այցելեցինք Երվանդ Քոչարի թանգարան: Այն շենքը որտեղ ստեղծվել է թանգարանը եղել է Ե. Քոչարի արվեստանոցը և տունը որտեղ նա ապրել է իր ընտանիքի հետ: Երվանդ Քոչարը բազմաթիվ հանճարեղ արվեստի գլուխգործոցների հեղինակն է:

Նրա ամենահայտնի քանդակներից է Սասունցի դավթի արձանը, որը տեղադրվել է կայարանամերձ հրապարակում: Թանգարանում ցուցադրված են նաև 4D նմուշներ, որոնցում համադրված են 3D պատկերները և ժամանակը՝ որպես չորրորդ տարածություն: Այնտեղ կայն նաև «Սասնա ծռեր» էպոսի մասին նկարներ: Այդ նկարները այնքան մանրակրկիտ էին նկարված, որ կարծես իրական քանդակի լուսանկարներ լինեին:

Վարդան Մամիկոնյանի արձանը նույնպես Քոչարի աշխատանքներից է: Թանգարանում մենք բազմաթիվ հետաքրքիր բաներ իմացանք Երվանդ Քոչարի մասին, նրա աշխատանքների, ցուցահանդեսների, արտերկրյա գործունեության և այլնի մասին: Քոչարի բազմաթիվ ժամանակակիցներ ասում էին, որ նա իր ժամանակից մոտ 1 դար ավելի առաջ է անցել: Ինձ ամենից շատ դուր եկան Քոչարի 4D նմուշները: Թանգարան այցելությունը ինձ շատ դուր եկավ և ես նոր բացահայտումներ արեցի ինձ համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *