Առաջադրանքներ

1․Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով։

Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։

Ճանաչելով Սարյանի արժանիքները՝ այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան։

Այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան՝ ճանաչելով Սարյանի արժանիքները։

Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։

Նարինեն վերին աստիճանի վրդովվեց՝ Հայկին ժամադրավայրում չգտնելով

Նարինեն, Հայկին ժամադրավայրում չգտնելով, վերին աստիճանի վրդովվեց:

Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։

Անձրևի կաթիլները, քառորդ ժամ չանցած, թրջեցին գետինը:

Անձրևի կաթիլները թրջեցին գետինը՝ քառորդ ժամ չանցած:

Ուխտավորները մտան վանքի բակ՝  ծանր ուսապարկերը շալակած։

Ուխտավորները, ծանր ուսապարկերը շալակած, մտան վանքի բակ։

Ծանր ուսապարկերը շալակած՝ ուխտավորները մտան վանքի բակ:

Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։

Մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ՝ գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած։

Գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած՝ անկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *