ՀՀ տարածքում օգտագործվող և բուծվող խոտաբույսերը

Նախագիծ՝

ՀՀ բուժիչ խոտաբույսեր և սննդի մեջ օգտագործվող խոտաբույսեր

Նպատակը՝

Ճանաչել մեր հայրենիքի տարածքում առկա բոլոր տեսակի օգտակար խոտաբույսերը, ուսումնասիրել բուժիչ հատկությունները, ծանոթանալ ազգային խոհանոցի բաղադրատոմսերի հետ

Ժամկերտը՝ 01.02 – 28.02

Ընթացքը՝

  1. Համացանցից գտնել թե ինչ խոտաբույսեր են հատկապես տարածված մեր շրջանում (առնվազն 10 ծոտաբույս):
  2. Տեղադրել լուսանկար և տեղեկություն խոտաբույսի մասին, այդ խոտաբույսի բուժիչ հատկություննների մասին և այլ օգտակար հատկությունների մասին:
  3. Զրուցել ընտանիքի անդամների հետ և պարզել թե ինչ խոտաբույս է օգտագործվում սննդի համար ձեր բնակության շրջանում:
  4. Տեղադրել բաղադրատոմսը բլոգում:

Արդյունքներ՝

1. Երիցուկ

Երիցուկն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Թուրմի ձևով օգտագործվում է ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների, ստամոքսի կծկումների ժամանակ։ Իսկ ողողումների ձևով՝ լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ, անգինաների դեպքում։

2. Մասուր

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են մասուրի պտուղները, որոշ չափով, նաև ծաղիկները, տերևները, կեղևը և արմատը։ Հիպոկրատը նշել է, որ մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են։ Ավիցեննան մասրենու տերևները օգտագործել է քթի արյունահոսության ժամանակ, իսկ ծաղիկների հյութը՝ հարբուխի դեպքում։

3. Ուրց

Ուրցն օգտագործում էին դեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն։ Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով։ Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Եգիպտացիները այն օգտագործում էին որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց։ Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի ժամանակ:

4. Եղեսպակ (шалфей)

Դեղագործական եղեսպակը կիսաթուփ Է, մանուշակագույն, երբեմն սպիտակ ծաղիկներով, որոնք, ինչպես և տերևները, պարունակում են մոտ 2% եթերային յուղ։ Չորացրած տերևներն օժտված են հականեխիչ հատկությամբ և կիրառվում են բժշկության մեջ բերանի ողողումների, բուրավետ լոգանքների համար։ Վայրի վիճակում հանդիպում է Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում։

5. Եղինջ

Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Դիոսկորիդեսը և Պլինիոսը նշել են եղինջի արյունահոսությունը դադարեցնող հատկության մասին։ Ավիցեննան բույսի տերևներն ու սերմերը օգտագործել է գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի և շնչուղիների բորբոքումների ժամանակ` հաճախ եղինջը զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։

6. Մատուտակ

Մատուտակի արմատից պատրաստում են օշարակ, որը դրսևորում է խորխաբեր ազդեցություն։ Մատուտակը մտնում է բազմազան դեղամիջոցների կազմի մեջ։ Մատուտակի արմատը և կոճղարմատը պարունակում են գլիցիոիզին, գլիցիրիզինաթթու, գլիկոզիդներ, ֆլավոնոիդներ, շաքարներ, օսլա, եթերայուղ, վիտամին С և այլն։ Հայտնի է մատուտակի 18 տեսակ։ Աճում է բոլոր մայրցամաքների բարեխառն ու մերձարևադարձային գոտիներում։

7. Օշինդր

Դեղաբույսը ցրտադիմացկուն է, չորակայուն, լուսասեր։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և ծաղկակիր գլխամասերը։ Դեղաբույսն ունի բուժական կիրառման վաղնջական պատմություն։ Դեռևս Պլինիոսն այն օգտագործել է խպիպի դեպքում և նշել, որ եթե ոտքերին կապեն օշինդր, ապա վերանում է հոգնածությունը։ Լոնիցերուսը առաջարկել է ուտելիքին ավելացնել օշինդր, որպեսզի ուժեղանա ստամոքսը, լավանա մարսողությունը:

8. Ազնվամորի

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի պտուղները, մասնակիորեն՝ տերևներն ու ծաղիկները։ Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո։ Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս – հուլիս ամիսներին։ Դեռևս հին հույները ազնվամորին օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։

9. Հազարատերևուկ

Բժշկական նպատակներով օգտագործում են դեղաբույսի վերգետնյա մասերը։ Բույսն օգտագործվում է որպես արնահոսությունը դադարեցնող և արգանդային մկանունքի կծկումներն ուժեղացնող միջոց։ Հազարատերևուկի մեջ պարունակվող ախիլեին ալկալոիդը բարձրացնում է արյան մակարդելիությունը, սակայն բույսի պատրաստուկը չի գոյացնում արյան մակարդուկներ։ Հազարատերևուկի պատրաստուկներն ունեն հակաբորբոքային, հակաալերգիկ, վերքերը լավացնող ազդեցություն։ Այն կարող է թուլացնել աղիքի խիթերը, ավելացնել լեղու արտադրությունը, իջեցնել արյան ճնշումը:

10. Ոսկեհազարուկ

Ոսկեհազարուկը դեղաբույս է,որը պարունակում է գլիկոզիդներ և ալկալոիդներ, պատրաստուկներն օգտագործում են որպես ախորժաբեր, մարսողությունը կանոնավորող միջոց։ Հայտնի է ոսկեհազարուկի 40-50 տեսակ:

Բաղադրատոմս

Թուրմ մրսածության դեմ

Բաղադրիչներ՝

Ազնվամորու տերև
Ելակի տերև
Սև հաղարջի տերև
Մոշի տերև

Պատրաստման եղանակը՝

Վերցնել հավասար քանակությամբ տերևներ, եռացրած ջուրը լցնել վրան, հերմետիկ փակել, 1,5 – 2 ժամ թողնել թրմվի: Խմել 1 սուրճի բաժակ ուտելուց առաջ:

Օգտակար հատկություններ՝

Թուրմը հարուստ է վիտամին C – ով, օգնում է թեթևացնել գրիպի և մրսածության ախտանշանները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *