Կիսամյակային հաշվետվություն 2021

Ես Ալոյան Թամարան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում՝ վեբ – դիզայն բաժնում: Սեպտեմբերից մենք անցնում ենք բազմաթիվ առարկաներ և ունենում ենք հետաքրքիր ճամփորդություններ և ֆլեշմոբներ: Առաջին ճամփորդությունս եղավ Արագածը բարձրանալը:

Աշխարհագրություն

Աշխարհագրության դասերին մենք ուսումնասիրում ենք ՀՀ մարզերը, արդյունաբերությունը, տրանսպորտը, կլիմայական պայմանները և այլն:

Գրականություն

Գրականության ժամերին մենք ուսումնասիրել ենք գրողների և նրանց ստեղծագործությունները: Այդ գրողներն են՝ Ավ. Իսահակյան, Նահապետ Քուչակ, Վանո Սիրադեղյան, Գրիգոր Զոհրապ, Գրիգ: Այս գրողներից ինձ շատ դուր եկան Գրիգի ստեղծագործությունները, մասնավորապես «Մի մարդու քաղաք» – ը:

Երաժշտություն

Երաժշտության ժամերին մենք սովորում ենք ազգային երգ ու պար:

Էկոլոգիա

Էկոլոգիան դարձավ իմ ամենասիրելի առարկաներից մեկը: Մենք էկոլոգիայի ժամերին կատարում ենք հետաքրքիր գործնական և տնային աշխատանքներ:

Ընտրությամբ գործուեություն

Այս ժամերին մենք աշխատում ենք Adobe Illustrator ծրագրով: Մենք կատարել ենք հետաքրքիր աշխատանքներ՝ կոլաժներ, գինու պիտակներ, օրացույցի դիզայն, գրքի շապիկ և այլն:

Կենսաբանություն

Կենսաբանության դասերինք մենք ուսումնասիրում ենք բջջի կառուցվածքը, տեսակները, դրանցում կատարվող գործընթացները և այլն:

Հայոց լեզու

Հայոց լեզվից մենք կատարել ենք բազմաթիվ քերականական առաջադրանքներ:

Հայոց պատմություն

Հայոց պատմությունից մենք ուսումնասիրել ենք հայկական արքայատոհմերը, հին հայկական կազմավորումները: Նաև ունենք նախագիծ հայ թագուհիների մասին:

Հանրահաշիվ

Հանրահաշվից մենք ուսումնասիրում ենք սինուս, կոսինուս, կրկնակի անկյուն կես անկյուն, իրական թվեր և այլն:

Հասարակագիտություն

Հասարակագիտության դասերին մենք քննարկում ենք տարբեր թեմաներ՝ ազգային փոքրամասնություններ, մարդկային արժեքներ: Նաև դիտում ենք թեմային վերաբերող տեսանյութեր և քննարկում դրանք:

Ֆիզիկա

Ֆիզիկայից այս պահին մենք ուսումնասիրում ենք էլեկտրական երևույթներ թեման և լուծում երկրորդ և երրորդ մակարդակից խնդիրներ:

Русский язык

Ռուսաց լեզվի դասերին մենք ունեցել ենք նախագծեր՝ «Ներկայացնում ենք մեր քոլեջը», «Կոմիտաս», «Ինչպես են նշում Սուրբ ծնունդը տարբեր երկրներում»: Բացի նախագծերից մենք սովորել ենք դասեր վտանգավոր մասնագիտությունների, Հայաստանի և անվան ծագման և այլ հետաքրքիր նյութեր:

English

Անգլերենի դասերին մենք կրկնում ենք ժամանակաձևերը, անցնում դասեր արվեստի մասին, խանութների և դրանց տեսակների:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *