Կողք կողքի․ ազգային փոքրամասնություններ

Մոլոկաններ

Ովքե՞ր են մոլոկանները։

Մոլոկանները ռուսական կրոնական շարժման հետևորդներ են, որը առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին։ Մոլոկանների կրոնական ուղղությունը առաջացել է դուխոբորների աղանդից և պահպանել վերջինիս վարդապետության և ծեսերի մեծ մասը։ Կրոնական ուղղության հիմնադիրն է Սիմոն Ուկլեինը։ «Մոլոկան» անունը տրվել է դեռ 1765 թվականին։ Անվանումը կապում են ավետարանական «հոգևոր կաթի» իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։ Մոլոկանները իրենց «Հոգևոր քրիստոնյաներ» են անվանում և իրենց ընդունած մոլոկան անունը բացատրում են նրանով, որ իրենց դավանած վարդապետությունը այն օգտագործվող կաթն է, որի մասին խոսվում է Սուրբ Գրքի մեջ։

Ի՞նչ ազգային առանձնահատկություններ ունեն։

Նրանք բավական հանգիստ են, շատ չեն շփվում։ Նրանք կենտրոնացած են Լոռվա, Տավուշի մարզերում։ Ամուսնացած տղամարտիկ միշտ մորուք են պահում, կանայք գլխաշոր են կրում եւ կիսաշրջազգեստ։

Օգտակար հղումներ՝

Կողք կողքի. Մոլոկաններ

Մոլոկաններ. հինգերորդ սերունդ

Մոլոկաններ․ Քաղաքային սերունդը

Ֆիոլետովո. մի քանի փաստ Հայաստանի քիչ հայտնի վայրերի մասին

Մեդովկա. գյուղ, որ հիմնել են մոլոկանները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *