Առաջադրանք

Արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերենի։

Օձ շատ կա այս ձորերը, մանավանդ՝ ցերեկի ժամերուն։ Երբ արևը կհրդեհե այս երկաթագույն ժայռերը, սեփսև քռաները, սպիտակ ավազները, իրենց բուներեն դուրս կսողան։

 Կգրգռվին, վրադ նետվելու պատրաստ։ Բնությունը իր բոլոր գույները թափեր է անոնց վրա։ Դեղին օձեր կան, քրքրումի գույնովը։ Սեփսևեր կան, եռացող կուպրի գույնովը։ Ոսկիի, շողակնի պես վառողները կան՝ կարմիր բիծերով։ Խայտաբղետները կան՝ կանաչ ու կապույտ օղակներովը, երկճյուղ բերաններով, դժնե աչքերով, որոնք քեզի կնային, սուր ատամնաշարով, ասեղի պես վերջավորող լեզուներով։ Լեղապատառ կըլլաս, երբ հանկարծ կհայտնվին թուփի մը տակեն, քարերուն արանքեն։ Կամ երբ մինչև ծունկերդ կմերկանաս, գետեն կանցնիս։ Եղեգնուտներուն մեջեն ջուրը կցատկեն քեզ հետ միասին։ Պարծենկոտներուն մի հավատաք, որոնք «մենք չենք վախնար» կըսեն։ Կստեն։ Աստիճան մը պաղարյունդ կպահես, կհավասարակշռես ինքզինքդ, երբ կանխավ կնշմարես, կպատրաստվիս։ Բոլո՛ր ոտնավորները կսոսկան անոնցմե։ Ես կտեսնեի, թե ինչպես էշ մը, ջորի մը, ձի մը ահազանգի կմատնվի, երբ գլուխը տոպրակը իր կերը կուտե, կամ կարածի, ու օձ մը կտեսնե: Եզերը, կովերը կցնցվեին, կֆշային, ետ կքաշվեին՝ ճամբա տանելու, որ երթա։ Այծերու, մաքիներու ամբողջ հոտը կփախեր ահաբեկ՝ դաշտին կամ ձորին հեռավորությունները։ Ոզնին ու կրիան չէին ազդվեր։ Չէին փախեր։ Ապահով էին։ Ոզնին իր փուշերը կցցեր։ Կրիան իր ոսկորե պատյանը կքաշվեր։ Օձը ի՞նչ կրնար ընել։

Այս ձորերում շատ օձեր կան, մանավանդ՝ ցերեկվա ժամերին: Երբ արևը այրում է երկաթագույն ժայռերը, սև առապարները, սպիտակ ավազները, իրենց բներից դուրս են սողում: Գրգռվում են, պատրաստ են հարձակվելու: Բնությունը իր բոլոր գույները թափել է նրանց վրա: Դեղին օձեր կան, քրքումի գույնով: Սևերը կան, եռացող ձյութի գույնով: Ոսկու, ադամանդի նման վառվողները՝ կարմիր բծերով: Խայտաբղետները կան՝ կանաչ ու կապույտ օղակներով, երկճյուղ բերաններով, դաժան աչքերով, որոնք քեզ վրա են նայում, սուր ատամներով, ասեղի նման վերջացող լեզուներով: Սարսափում ես երբ հանկարծ հայտնվում են թփերի տակից, քարի արանքից: Կամ երբ մինչև ծնկներտ մերկանում ես գետն անցնելիս: Եղեգուտներում քեզ հետ ցատկում են ջուրը: Մի հավատացեք պարծենկոտներին ովքեր ասում են «մենք չենք վախենում»: Ստում են: Մի պահ քեզ սառն ես պահում, հավասարակշռություն ես պահում, երբ նշմարում ես, պատրաստվում ես: Ես տեսնում էի թե ինչպես են էշերը, ջորիները, ձիերը խուճապի էին մատնվում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *