Առաջադրանքներ

Կետադրի՛ր նախադասությունները.

Հեռավոր նավարկության մեկնելով՝ ես անցյալ տարվանից չեմ հանդիպել Նարիեին և միայն երբեմն, որքան հանգամանքները թույլեն տվել, ծովային նամակագրություն եմ ունեցել:

Զարմանալի սովորություն ուներ իշխանը. տուն վերադառնալիս, որտեղից էլ լիներ, միշտ վերադառնում էր կարճ ճանապարհով:

Նրա նյարդերը լարված էին, կարծես րոպե առ րոպե սպասում էր ինչ – որ փոթորկի, սիրտը թրթրում էր, ինչպես վիզը կտրած թռչնի:

Աստղերը՝ երկնքի այդ պսպղուն աչիկները, վառվում էին եթերային ոլորտում, և նրանց խարույկը աղոտ լույս էր ծավալում երկրի վրա:

Մի անգամ ես ու մայրս հասկաքաղ էինք անում մի հարուստ կալվածատիրոջ արտատեղում, երբ հեռվից երևաց կալվածատերը և մեզ նկատելով՝ քայլերն ուղղեց մեր կողմը՝ ձեռքին մի երկար մտրակ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *