Առաջադրանքներ

1․Կարդա՛ ավանդությունը և կատարի՛ր  առաջադրանքները։

Աշխարհի ամենագեղատեսիլ յոթ անկյուններից մեկը այն ձորահովիտն է, որ ընկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր հյուսիս, և ուր գտնվում է Հաղարծնի վանքը: Այստեղ 1281 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի է աճում, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան: Ավանդությունն ասում է, որ այդ տաճարը կառուցող վարպետը սովորություն է ունեցել իր կառուցած շենքերի կողքին ընկուզենիներ տնկել:

-Շենքը չմնա, ծառը կմնա, ծառը չմնա, շենքը կմնա,- սիրում էր կրկնել վարպետը: -Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը:

Եվ հիմա անանուն վարպետի հիշատակը հավերժացնում են քարե և կանաչ հուշարձանները:

1. Համացանցից գտի՛ր տեղեկություններ Հաղարծնի վանքի մասին, 4-5 նախադասությամբ շարադրիր:

Հաղարծինի վանքը հիմնադրվել է Բագրատունիների կողմից՝ 10-րդ դարում: Ըստ պատմաբան Կիրակոս Գանձակեցու, վանքը կառուցվել է 10-13-րդ դարերում: Համալիրն ընդգրկում է չորս եկեղեցիներ՝ Սուրբ Գրիգոր (1244), Սուրբ Աստվածածին (1281), Սուրբ Կաթողիկե (12-րդ դար) և Սուրբ Ստեփանոս (1232), ինչպես նաև երկու գավիթը, սեղանատունը և բազմաթիվ խաչքարեր:

2. Որո՞նք են ‹‹քարե և կանաչ›› հուշարձանները:

Քարե հուշարձանը եկեղեցին է, իսկ կանաչը՝ ընկուզենին:

3. Ինչպե՞ս ես հասկանում ‹‹Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը››  նախադասությունը: Մի քանի նախադասությամբ շարադրի՛ր մտքերդ այս նախադասության շուրջ։

4. Դո′ւրս գրիր տեքստից բոլոր հատուկ գոյականները և թվականները։

Յոթ, մեկը, Դիլիջան, տասնութ, Հաղարծին, հազար երկու հարյուր ութսունմեկ, Սուրբ Աստվածածին, յոթ հարյուր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *