Հաշվետվություն

Այս կիսամյակը կազմված էր երկու ուսումնական ջրջանից: Առաջինը՝ Հունվարը դիջիթեքային ամիս էր, որի շրջանակներում մենք մասնակցեցինք բազմաթիվ հետաքրքիր դասընթացների և ես ինքս մասնակցեցի սովորող – սովորեցնող ծրագրին, որի ընթացում ես դասավանդեցի Online Word և Excel կրթահամալիրի կրտսեր դպրոցներում: Հունվար ամսվա ամփոփումը և դրջիթեքի ամփոփումը կարող եք տեսնել իմ բլոգում՝ հետևյալ հղումներով 1 2: Փետրվար ամսից սկսվեց երրորդ ուսումնական շրջանը և մենք սկսեցինք նոր նախագծերի շարք՝ սովորողի անհատական նախագիծ: Նախագիծը ինձ շատ դուր եկավ, քանի որ մենք ազատ էինք թեմայի ընտրության մեջ և կարող էինք ներկայացնել մեզ հետաքրքող թեմաները:

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երկրորդ կիսամյակում աշխարհագրություն առարկայից մենք ուսումնասիրեցինք ՀՀ – ան աշխարհագրական դիրքը, մարզերը, ջրագրական ցանցը, բնակլիմայական պայմանները:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրականություն առարկայից մենք կառարեցինք անհատական նախագիծ: Ես որոշեցի որպես նախագիծ ընտրել թանկարժեք քարերի թեման և կատարեցի թարգմանական աշխատանք: Բացի այդ մեք նաև կարդացինք արևմտահայ գրողների, Վիլյամ Սարոյան, Հակոբ Մնձուրի, Եղիշե Չարենց և Ակսել Բակունց: Ինձ ամենից շատ դուր եկավ Սարոյանի «Հրաշալի ձայնասկավառակը» պատմվածքը:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Երաժշտության ժամերին մենք սովորեցինք բազմաթիվ հետաքրքիր և ուրախ պարեր, նոր երգեր, ինչպես նաև ունեցանք մեդիա ուրբաթ որին մասնակցում էին նաև ծնողները:

ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՒԵՈՒԹՅՈՒՆ

Այս կիսամյակ ընտրությամբ գործունեության ժամերին մենք պատրաստեցինք սոցիալական գովազդների թեմաներով պաստառներ, ստիկեռներ, շապիկ «Երևան» ամսագրի համար և Brand Book: Ունեցանք նաև ցուցահանդես վաճառք Հյուսիսային դպրոց – պարտեզում:

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենսաբանությունից մենք ուսումնասիրեցինք բույսերը, դրանց բազմացման եղանակները, կենսոլորտը, կատարեցինք գործնական աշխատանք:

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Հայոց լեզվից մենք կատարեցինք բազմաթիվ քերականական առաջադրանքներ:

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայոց պատմություն առարկայից այս կիսամյակ մենք կատարեցինք նախագծային շարունակական աշխատանք «Հայ ականավոր թագուհիները» թեմայով: Ինձ շատ դուր եկան այս աշխատանքները, քանի որ հայոց թագուհիների մասին ես գրեթե ոչինչ չգիտեի և ինձ համար շատ հետաքրքիր էր թագուհիների դերը հայոց պատմության մեջ:

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

Հանրահաշվից մենք ուսումասիրեցինք ֆունկցիաները, տրանց տեսակները, կատարեցինք նաև գործնական աշխատանք ֆուկցիաներ թեմայով: Ես ընտրել էի քառակուսային ֆուկցիաներ թեման:

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հասարակագիտություն առարկայից մենք կատարեցինք նախագծային շարունակական աշխատանք, որի շրջանակներում մենք ուսումնասիրեցինք ՀՀ Սահմանադրության 2 – րդ գլուխը, որը մարդու և քաղաքացու իրավունքների մասին է: Մենք կատարեցինք նախագծային աշխատանք և հասցրեցինք ուսումնասիրել երկու հոդված:

ՖԻԶԻԿԱ

Ֆիզիկա առարկայից մենք ուսումնասիրեցինք էլեկտրականություն և ատոմի կառուցվածքը թեմաները:

РУССКИЙ ЯЗЫК

Ռուսաց լեզվից մենք կատարեցինք անհատական աշխատանքներ, նախագծային աշխատանքներ որոնց ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ անցնելով բաժնի հղումով:

ENGLISH

Անգլերենից մենք կատարեցինք անհատական աշխատանք, ուսումնասիրեցինք նոր ժամանակաձևեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *