Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը» վերլուծություն

Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը»

Ես կարդացի Վիլյամ Սարոյանի «Հրաշալի ձայնասկավառակը» պատմվածքը: Պատմվածքում Սարոյանը պատմում էր իր մանկության մասին և թե ինչպես էր իր առաջին աշխատավարձը ծախսել գրամոֆոնի և ձայնասկավառակի վրա: Երբ նա տուն էր վերադարձել, անտրամադիր և հոգնած մայրը զայրացել էր, որովհետև տղան գումարի փոխարեն, որի կարիքը նրանք շատ ունեին, ինչ որ «անպետք» բան էր գնել, բայց երբ մայրը լսեց երաժշտության հիասքանչ ելևէջները, հասկացավ, թե որքան մեծ բան է կորցրել, և որ նյութականը ամենակարևորը չէ, և պետք է գնահատել նաև հոգևոր արժեքները: Պատմվածքն ինձ շատ դուր եկավ, և ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ նյութական արժեքները ամենակարևորը չեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *