Հունվար ամսվա ամփոփում

Կրթահամալիրում յուրաքանչյուր կրթական շրջան ունի իր առանձնահատկությունները: Ինձ շատ դուր եկավ հունվարյան դիջիթեքային շրջանը: Դիջիթեքի ընթացքում մենք հնարավորություն ունենք ոչ միայն սովորել այլ նաև սովորեցնել և կիսվել գիտելիքներով: Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցում էին դասերին:

Ահա մի քանի աշատանքներ

Հունվարյան դիջիթեքի շրջանակներում ես մասնակցել եմ հետաքրքիր և ուսուցանող դասընթացների՝ HTML, CSS, Linkdinի, արհեստական բանականություն, շուկայի ուսումնասիրություն: Բացի դասընթացների մասնակցելուց ես նաև դասավանդել եմ Word և Excel ծրագրերը 4 – 5 դասարանի երեխաներին:

Ինձ շատ դուր եկավ նաև բնագիտատեխնիկական ստուգատեսը: Ես ստացա շատ հետաքրքիր տեղեկություններ մեղուների մասին:

շ

Գրավոր թարգմանություն

Հունվար ամսին մենք նաև ունեցանք ազգագրական փառատոն, որի շրջանակներում կատարեցի թարգմանություն մշո բարբառից գրական հայերեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *