Word և Excel ծրագրերի դասավանդում

Օր 1

Այսօր Digitech 2022 – ի շրջանակներում անցկացրեցինք Online Word և Excel ծրագրերի դասավանդում 4 – րդ և 5 – րդ դասարաններում: Ոգևորվածությունը մեծ էր, երեխաները հետաքրքրությամբ լսում էին, ոմանք արդեն ծանոթ էին ծրագրին:

Առաջին դսասը հիմնականում անցկացրեցինք տեխնիկական խնդիրները լուծելով: Որոշ երեխաներ չունեին Google հաշիվներ, մենք օգնեցինք նրանց ստեղծել նոր հաշիվներ և անցանք Online Word ծրագրի ուսումնասիրմանը:

Արևմտյան դպրոցում ուսումնասիրեցինք Googl Drive – ը, խոսեցինք Online Word – ի և Word – ի տարբերություններից, ուսումնասիրեցինք Google Document – ի File բաժինը:

Հյուսիսային դպրոցում տեխնիկական մասի վրա ավելի քիչ ժամանակ ծախսեցինք և հասցրեցինք ուսումնասիրել նաև Edit բաժինը: Այստեղ երեխաները ավելի տեղեկացված էին և ծրագրով աշխատելու փորձ ունեին:

Ինձ շատ դուր եկավ աշխատել երեխաների հետ և օգնել նրանց ձեռք բերել գիտելիքներ և կիրառել դրանք: Իմ առաջին փորձն էր երեխաների հետ աշխատելու գործում: Ես մեծ ոգևորությամբ անցկացրեցի դասը և մեծ հաճույքով կշարունակեմ դասավանդել Digitech 2022 – ի շրջանակներում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *