Ճամփորդություն դեպի Գյումրի

Նախագծի հղում

Քննությունները բարեհաջող հանձնելուց հետո մենք ուղևորվեցինք ամանորյա ճամփորդության դեպի Գյումրի: Այնտեղ մենք հանգրվանեցինք Loft – ում:

Առաջին օրը պիցցա պատրաստեցինք, զբոսնեցինք քաղաքում, այցելեցինք Գյումրու կենցաղի թանգարան, իսկ երեկոյան՝ երբ վերադարձանք հյուրանոց դիտեցինք ֆիլմ: Օրը հետաքրքիր անցավ:

Երկրորդ օրը գնացինք թումո, շրջեցինք քաղաքում, տեսանք ֆիլմերից հայտնի, բայց ցավոք ավերվաց շինություններ: Քայլելով բարձրացանք դեպի Սև բերդ: Այնտեղից երևում էր ամբողջ քաղաքը և քաղաքի բոլոր եկեղեցիները: Սև բերդից ուղևորվեցինք դեպի Ամասիա սահնակներով սահելու: Ես առաջին անգամ էի սահում սահնակով և ինձ շատ դուր եկավ: Այդքան շատ ձյուն բավականին երկար ժամանակ չէի տեսել: Սահելուց հետո մենք վերադարձանք հյուրանոց: Երեկոյան նույնպես որոշեցինք պտտվել քաղաքում, գնացինք Գյումրիի հայտնի պոնչիկանոց:

Երորդ օրը մենք նախաճաշեցինք, հավաքվեցինք և վերադարձանք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *